L’AMÉLIE-Ի ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Պատմությունը սկսվեց այն ժամանակ, երբ Ամելին լինելով ընտանեկան տորթերի և հրուշակեղենի արտադրության կիզակետում՝ սիրահարվեց հենց շոկոլադին, և ահա տարիներ անց ոգեշնչվեց ստեղծելու նոր, յուրօրինակ և տարբերվող արտադրանք: Նա մտածեց, որ շոկոլադն ունի ուժ, հստակ ապրումներ, հնարավորություն՝ մարդկանց մեջ արթնացնել զգացմունքներ, հույզեր և հիշողություններ:

Շոկոլադի արտադրության չափազանց միատոն դրությամբ մտահոգված՝ նա ցանկանում էր հիմնել մի ընկերություն, որը կվերադարձներ անմոռանալի նրբագեղությունը հենց այդ ոլորտում: Հիանալով քաղցրավենիքի գեղագիտական ​​գեղեցկության աշխարհով՝ նա հասկացավ, որ շոկոլադն ավելի խորհրդանշական դառնալու հնարավորություն ունի:

Ոգեշնչված փարիզյան ոճի հանդեպ սիրուց և քաղցրավենիքի փոխակերպիչ ուժից՝ ցանկություն ունեցավ հիմնել L’AMÉLIE՝ մեծ երազանքներով ապրանքանիշը, որն ընդգծեց անմոռանալի հմայք և նրբագեղություն շոկոլադագործության աշխարհում: Այսօր LAMÉLIE- ն վերածվել է Հայաստանի շոկոլադի արտադրության առաջատարներից մեկի ՝ ստեղծելով նորարարական գեղագիտական բոնբոններ, որոնց սիրում են ուտել և լուսանկարել:

Սա ոչ միայն շոկոլադ գնելու վայր է, այլ նորաձեւությանը համընթաց քայլող թրենդային շոկոլադի արտադրություն: Բաց վարդագույն, նուրբ տուփի մեջ դասավորված պաստելային երանգներով շոկոլադներ՝ աչք շոյող գեղեցկություն, որը գեղագիտական հաճույք է պատճառում իր կանացի նուրբ հմայչությամբ։ Եվ սա L’AMÉLIE-ի բացառիկ ժառանգությունն է:

Տիեզերք, որն ընդգրկում է յուրօրինակ քնքուշ շոկոլադներ, նրբաճաշակ փաթեթավորում և տուփիկներ, անհատական ոճովնվերների կազմակերպում և ավելին…

Ամելի Խաչատրյան
CEO / Founder

– «Վայելե՛ք կյանքի քաղցր կողմը..․»

ՄԵՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

L’AMÉLIE ապրանքանիշը հաստատվել է Հայաստանում 2019թ․ և դարձել է միջազգային ճանաչում ունեցող խորհրդանշական անուն – դիզայներական, համեղ կոնֆետներ՝ նորաձեւ եզրույթով: Դիզայնի հանդեպ ուժեղ միտումով ՝ Ամելին ստեղծում է իր ամբողջ սրտով և հոգով՝ ապահովելով, որ յուրաքանչյուր կոնֆետ արտացոլի յուրահատուկ, նուրբ գեղագիտություն, ինչի համար իսկ ապրանքանիշը ճանաչված է: Իր աղջկական հեղինակային ոճով և փաթեթավորմամբ՝ յուրաքանչյուր տուփ պատմում է մի պատմություն և ընդգծում ձեր կյանքում մի յուրահատուկ ժամանակ, որն հիշելու եք հավերժ:

L’AMÉLIE-ն շոկոլադե կոնֆետների  նորարարությունների իսկական տոն է: Ստեղծման յուրաքանչյուր պահ եռանդուն և սիրով լի գործընթաց է: Տարեկան մի քանի անգամ, ինչպես նորաձևության դիզայներները, մենք ստեղծում ենք նորանոր գունային և համային համադրություններ, պատկերների եվ գրվածքների ձևավոր նորույթներ։ Պատրաստված է բացառապես բնական, բարձրորակ բաղադրիչներից։

Ի՞նչ է բոնբոնը

Բոնբոնը կոնֆետի ամենատարածված տեսակն է, որը պատված է բարակ շոկալադե շերտով և պարունակում է տարատեսակ միջուկներ։ Մեր շոկոլադե կոնֆետները հեղինակային արտադրանք են՝ ձեռագործ, գունագեղ, փայլուն և հատուկ մշակված խորչհրդանիշ-պատկերներով։

Մեր մտքի պահոցում ունենանլով կատարյալ գեղեցիկ շոկոլադի մոդելը՝ մենք պահում ենք միայն L’AMÉLIE-ին բնորոշ բազմաթիվ աշխատանքային մեթոդների և հմտությունների գաղտինքները։ Նրանք պատրաստվում են մեկ առ մեկ, և հատուկ ուշադրություն է  դարձվում յուրաքանչյուր մանրուքի:

100% handmade